Giga 10 ԳԲ
Գերարագ ինտերնետ փաթեթ սմարթֆոնի համար

Ինտերնետի ծավալ
10
ԳԲ

Արժեք
3,500
դրամ/ամիս
USSD հրահանգ *1110#
"My Team" հավելվածի միջոցով
*203# USSD հրահանգի միջոցով հնարվոր է ստուգել ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը (կիլոբայթերով):
USSD հրահանգ *1010#
"My Team" հավելվածի միջոցով
- «GIGA 10 (ԳԻԳԱ 10)» փաթեթը «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ շարժական կապի կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում 3500 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճարի դիմաց մուտք գործել Ինտերնետ առանց արագության սահմանափակման՝ 30 օրերի ընթացքում (ներառյալ ակտիվացման օրը):
- Եթե փաթեթը ակտիվացնելուց հետո՝ մինչև 30 օրը լրանալը, բաժանորդը չի սպառել առանց մեգաբայթային տարիֆիկացման գործող 10 ԳԲ գերարագ ինտերնետի ողջ ծավալը ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը կզրոյանա:
- Սակագնային փաթեթը տրամադրվում է 30 օրով։ Եթե 30 օր հետո Ձեր հաշվին առկա է բավարար գումար, ապա այն կգանձվի, և փաթեթը կտրամադրվի ավտոմատ կերպով: Եթե հաշվեկշռի գումարը պակաս է փաթեթի արժեքից, ապա այն կակտիվանա և ներառումները կտրամադրվեն հաշվեկշիռը համապատասխան գումարով լիցքավորելուց հետո:
- Բաժանորդը կարող է ցանկացած պահի ապաակտիվացնել փաթեթը` հավաքելով փաթեթի ապաակտիվացման հրահանգը:
- Սակագնային փաթեթի, ինչպես նաև այլ ծառայությունների շրջանակներում ստացված ինտերնետ փաթեթների առկայության դեպքում, առաջնահերթ ծախսվում է Շեյք ծառայության շրջանակներում ստացված ինտերնետ փաթեթի ՄԲ։
- Եթե ինտերնետ փաթեթի սպառվելուն մնացել է մինչև 8ՄԲ ծավալ, ապա միաժամանակ մեկից ավել ինտերնետ սեսիա օգտագործելիս ` փաթեթի մնացորդը կծախսվի միայն առաջին սեսիայի համար, իսկ այլ սեսիաների Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն սակագնային փաթեթի պայմանների, այսինքն ըստ 1ՄԲ-ի արժեքի։
- Տրամադրվող ինտերնետ փաթեթն սպառելուց հետո բաժանորդին աջակցման նպատակով կարող է ուղարկվել SMS ծանուցում՝ չնախատեսված ծախսերից խուսափելու համար։ SMS ծանուցման չստանալը կամ ուշացումը կարող է կախված լինել տարբեր սահմանափակող հանգամանքներից: Հավելյալ ծախսերից խուսափելու համար կարող եք համապատասխան USSD հրահանգի միջոցով վերահսկել Ձեր ինտերնետ փաթեթի ծավալը և գործողության ժամկետը: Նշենք նաև, որ SMS ծանուցումն ուղարկվում է ինտերնետ սեսիայի ավարտից հետո։
- «GIGA 10 (ԳԻԳԱ 10)» փաթեթը հասանելի է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի», «Դրայվ», «Ինտերնետ Այսօր» ՍՓ-ների բաժանորդների:
- «GIGA 10 (ԳԻԳԱ 10)» փաթեթը հնարավոր չէ օգտագործել Mega 300, Mega 500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage ծառայությունների հետ միաժամանանակ:
- Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ:
- Ծառայության որակի վերաբերյալ բողոքներին արձագանքման ժամանակահատվածը ՝ 24 ժամ։
Հարցերի դեպքում զանգահարել 100 հեռախոսահամարով